Թատերականի շենքի նկարազարդումը քաղաքապետարանի հետ համաձայնեցված չի եղել. Կոստանյան

Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի շենքի նկարազարդումը Երևանի քաղաքապետարանի հետ համաձայնեցված չի եղել։ Այդ մասին հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։


«Քաղաքապետարանի դիրքորոշումն է, որ այդ նկարազարդումները պետք է մաքրվեն»,- նշել է Կոստանյանը

։

Հիշեցնենք, որ օրերս նկարազարդել էին Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի շենքը, ինչը համացանցում ևս մեծ դժգոհության տեղիք էր տվել։