Վթար Երևանում. կան տուժածներ

Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 13։38-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն  է ստացվել, որ Երևան քաղաքի Թամանցիների փողոցի թիվ 52 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։


Պարզվել է, որ բախվել են Opel և Ford մակնիշների ավտոմեքենաները. կան արգելափակված քաղաքացիներ:


Փրկարարները Opel մակնիշի ավտոմեքենայի ուղևորներին դուրս են բերել արգելափակումից․ Opel մակնիշի ավտոմեքենայից երեք տուժած և Ford մակնիշի ավտոմեքենայի ուղևորը  հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ։


Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: