ՌԴ-ն ու ՀՀ-ն կապված են բարեկամության թելերով. Մատվիենկոն Անկախության օրվա առթիվ շնորհավորել է Ալեն Սիմոնյանին

ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն շնորհավորել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին Հայաստանի Անկախության օրվա առթիվ։


«Հայ ժողովուրդը սեպտեմբերի 21-ին նշելու է Հայաստանի անկախության 34-րդ տարեդարձը։


Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի անունից շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի անկախության օրվա առթիվ։ Ռուսաստանն ու Հայաստանը կապված են բարեկամության ամուր թելերով։ Մեր քաղաքացիներին միավորում են ավանդական հոգևոր և ընտանեկան արժեքները, Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակում ընդհանուր ներդրումը։


Համագործակցության կուտակված քաղաքական դրական փորձի շնորհիվ այսօր մենք հնարավորություն ունենք գտնել տարբեր ոլորտներում ռուս-հայկական կապերն ընդլայնելու նոր ձևեր։


Վստահ եմ, որ միջխորհրդարանական երկխոսության ամրապնդումը թույլ կտա ավելի արդյունավետ իրացնել համագործակցության առկա ներուժը՝ ի շահ մեր երկրների»,- ասվում է Մատվիենկոյի՝ ՀՀ ԱԺ նախագահին ուղղված ուղերձում։


Մատվիենկոն ՀՀ ԱԺ նախագահին և պատգամավորներին հաջողություն է մաղթել օրենսդրական գործունեության մեջ, իսկ հայ ժողովրդին՝ ամենայն բարիք և բարգավաճում։