Որ չէիր ստորագրել, ի՞նչն էիր չեղարկում, երբ արդեն անվտանգությունդ ՀՀ-ում ապահովված էր. Պարսիլյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տիգրան Պարսիլյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Ղարաբաղի լուծարման հրամանագիրը ստորագրած և իր քայլից հրաժարվող Սամվել Շահրամանյանի հայտարարություններին և գրել.


«Էս մարդկանց ինչի՞ ա թվում, որ մեր ժողովրդի հիշողությունը երկու օրվա է։


Սկզբում ասում էր ճնշման տակ եմ ստորագրել, հետո՝ ստորագրելիս մատերս խաչ եմ արել, հիմա էլ թե՝ չեմ ստորագրել։


Որ չէիր ստորագրել, բա ի՞նչն էիր չեղարկում, երբ արդեն անվտանգությունդ ՀՀ-ում ապահովված էր։