Համաժողովի գնալու լավագույն երաժշտությունը․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել, որում լսվում է իր հեղինակած «Քաղաքացու երգից» մի հատված։


«Համաժողովի գնալու լավագույն երաժշտությունը»,-գրել է վարչապետը։


Ավելի վաղ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից հայտնել են, որ այսօր՝ սեպտեմբերի 20-ին,  Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունենալու կուսակցության համաժողովը՝ հետևյալ օրակարգով.


1. Հաշվիչ հանձնաժողովի կազմի հաստատում։

 

2․  Բողոքարկման հանձնաժողովի կազմի հաստատում։ 

 

3․ ՔՊԿ Վարչության հաշվետվության ներկայացում և հաստատում։

 

4․ ՔՊԿ Վերահսկող հանձնաժողովի հաշվետվության ներկայացում և հաստատում։

 

5․ ՔՊԿ նոր խմբագրությամբ Կանոնադրության հաստատում։

 

6. ՔՊԿ նոր Ծրագրի ընդունում։ 

 

7․ ՔՊԿ Հռչակագրի ընդունում։

 

8. ՔՊԿ Վարչության և Վերահսկող հանձնաժողովի անդամների թիվը ու ընտրության կարգը, Վարչության նախագահի ընտրության կարգը սահմանելու մասին որոշման ընդունում։ 

 

9․ ՔՊԿ Վերահսկող հանձնաժողովի անդամների ընտրություն։

 

10. ՔՊԿ Վարչության անդամների և Վարչության նախագահի ընտրություն։