Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ալբանիայում Դիելա անունը ստացած ԱԲ նախարարն առաջին անգամ ելույթ է ունեցել խորհրդարանում:
Նա վստահեցրել է, որ նպատակունի ոչ թե փոխարինել, այլ օգնել մարդկանց:
«Ցանկացած սահմանադրություն պատասխանատվության, թափանցիկության և հավասարության մասին է, ես կարող եմ ապահովել այդ դրույթների կատարումը»,- ասել է նա։
Ընդդիմությունը դժգոհություն է հայտնել արհեստական բանականությանը նախարար նշանակելու՝ Ալբանիայի վարչապետի որոշման կապակցությամբ: Ընդդիմության մի շարք ներկայացուցիչներ շշեր են շպրտել Էդի Ռամայի ուղղությամբ և ընդհատել խորհրդարանի նիստը:
Աշխարհում առաջին թվային նախարարը պատկերվել է որպես կին՝ ավանդական ալբանական տարազով: