Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 21։05-ի սահմաններում, կրակոցներ են հնչել Երևանում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ իրավապահները Հասրաթյան փողոցի 4 շենքի բակում հայտնաբերել են տարբեր զինատեսակներից կրակված պարկուճներ՝ ատրճանակի և ինքնաձիգի։
Ոստիկաններն ու պարեկները պարզում են՝ արդյոք կրակոցների հետևանքով կա՞ն տուժած կամ տուժածներ։ Մի քանի խմբեր մեկնել են Երևանի տարբեր հիվանդանոցներ՝ պարզելու դա։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանությունը քննչական բաժնի հետ ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, մասնակիցների ինքնությունը ճշտելու, նրանց և հանցագործության գործիք հրազենները հայտնաբերելու ուղղությամբ։
Սկզբնաղբյուրի տեղեկություններով՝ իրավապահները ունեն հստակ տեղեկություններ դեպքի վերաբերյալ։ Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին չեն հրապարակվում։