Երևանում մի շարք հետիոտնային անցումներ կկարգավորվեն «Հետիոտն կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցներով

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ սեպտեբերի 22-ից ներքոգրյալ հետիոտնային անցումները կկարգավորվեն «Հետիոտն կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցներով.


Անդրանիկի փողոց՝ հ.75/10, 39/10 հասցեին հարակից ճանապարհահատված,

 Պ. Սևակ հ.8 և 8/2 հասցեների միջնամաս,

 Հալաբյան փողոց, «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ բաժանաքմունքի հարակից ճանապարհահատված,

Սարկավագի փողոց՝ հ.14 հասցեին հարակից (Հայ-Չինական դպրոց) ճանապարհահատված,

 Տ. Պետրոսյան փողոց, Դավիթաշեն 4-րդ թաղամաս 47/2 հասցեի հարակից ճանապարհահատված,
 

Դավիթ Բեկ 106/5 հասցեի մոտ (ՀՔԲ մոտակայքում),
 

Հրաչյա Թամրազյան – Ռիգա փողոցների խաչմերուկ,

Այվազովսկու փողոց – Նոր Արեշի 39-րդ փողոց,

 Խաչիկ Դաշտենց – Նոր Արեշ 35-րդ փողոցների խաչմերուկ,

 Խուդյակովի փողոց – Ավանի 6-րդ փողոց: