Երբ երեք տարի առաջ մեկնարկում էինք Ֆեստիվառի նախագիծը, քչերն էին հավատում կամ մտածում, թե կստացվի. Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է Արմավիր քաղաքում անցկացված Ֆեստիվառին և գրել.


 

«Երբ երեք տարի առաջ Հանրային հեռուստաընկերության հետ մեկնարկում էինք Ֆեստիվառի նախագիծը, շատ քչերն էին հավատում կամ մտածում, թե այն կստացվի:


 

Մարզային բնակավայրերում նման փառատոնի անցկացումը անհրաժեշտություն է:


 

Դժվար է գտնել ավելի սպասված նախագիծ, քան Ֆեստիվառն է, սպասված հենց համայնքների, մարդկանց կողմից: Այն մեզ համախմբում է մեր շուրջ, բացահայտում մեր երկրի տարբեր անկյուններն ու տարբեր մարդկանց»: