Ծերուկն անտանելի է դառնում…․ Ծերուկի և յուր թիմի անդունդն անհատակ է․ Թորոսյանը՝ Տեր-Պետրոսյանին

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


Ծերուկն անտանելի է դառնում…


Ուրեմն ինչքան պետք է ատես սեփական երկիրդ ու ժողովրդիդ, որ լինելով քո երկրի առաջին նախագահ, հերիք չի մեղադրես սեփական երկրիդ պատերազմ հրահրելու մեջ, մի բան էլ 1.000 հոգով ավելացնես 44-օրյա պատերազմի զոհերի թիվը՝ կրկնելով Սերժի փեսա Միշիկի կողմից դաշտ նետված 5.000 զոհի թիվը և նոր զազրելի թեզ նետես դաշտ՝ 10.000-ից ավելի հաշմանդամ զինվորների մասին, այն դեպքում, երբ մենք պատերազմի հետևանքով ունենք մոտ 900 հաշմանդամություն ունեցող անձ, որոնցից վերջույթների ամպուտացիայով 142 անձ, ովքեր պետական աջակցության շնորհիվ ապահովված են ժամանակակից պրոթեզներով և այլ աջակցող պարագաներով։


Ծերուկի և յուր թիմի անդունդն անհատակ է: