Լեւոն Տեր-Պետրոսյանի էջը ինչ-որ լուտանքներ է հրապարակել․ Կարապետյան

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


Լեւոն Տեր-Պետրոսյանի էջը ինչ-որ լուտանքներ է հրապարակել։


Միեւնույն է՝ չեմ փոշմանել, որ 2017-ին Խաղաղության օրակարգին եմ քվեարկել։


Կասկածում էի, որ Կիլիկիայի մասին երազներով ապրող եւ ընդդիմախոսներին թաթար-մոնղոլ անվանող քաղաքական միտքը դժվար թե մեզ խաղաղություն բերեր, բայց կար կոնկրետ օր, երբ պետք էր աջակցել Խաղաղությանը։