Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան – Լեոյի փողոցների խաչմերուկում

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով  սեպտեմբերի 23-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

«Մասնավորապես՝ Պարոնյան փողոցում՝ ուղղությունը Պարոնյան - Դեմիրճյան փողոցների խաչմերուկից դեպի Պարոնյան - Լեոյի փողոցների խաչմերուկ, երթևեկությունը կկազմակերպվի երեք գոտիներով:


Նախկին թույլատրված «միայն ուղիղ», «ուղիղ և ձախ» երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի 1-ին և 2-րդ երթևեկելի գոտիներից «միայն ուղիղ», իսկ 3-րդ երթևեկելի գոտուց՝ «միայն ձախ» ուղղություններով»,- ասվում է հաղորդագրությունում: