Քաղաքացիակենտրոն լրատվություն
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
ՔՊ համաժողովի ճեպազրույցների ընթացքում լրագրողներից մեկը Գևորգ Պապոյան-ին հարցնում է` հնարավո՞ր է, որ Շիրազի բանաստեղծություններում էլ Արարատը Արագածով փոխեք։
Մի կողմ եմ թողնում, որ լրագրողը ունակ չի եղել տարբերակել պետական ատրիբուտը գեղարվեստական գրականությունից։
Թերևս գիտական հետազոտության մի առանձին թեմա է այն, թե ինչու է Շիրազը հենց ինքն է 1942 թվականի «Երգերի գրքում» գրած բանաստեղծության «Արագածը» 1950-ականներին փոխել «Արարատ»-ով, ի՞նչ իրադարձությունների, ի՞նչ տեղաշարժերի, քաղաքականության և գեղագիտության ինչպիսի՞ փոփոխությունների արդյունքում։ Հարց, որ թեմայի` քարոզչական նպատակներով շահարկումների արանքում կորչում է։