Հեռուստահաղորդավար Պետրոս Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Գյումրու քաղաքապետը այսօր հայտարարեց ,որ Հայաստանը պետք է իր ամեն ինչով Ռուսաստանի հետ միություն կազմի։
Բայց ոչ Պիտիգորսկի նման `որոշակի նյուանսներ է բացել Վարդան Ղուկասյանը։
Իմ կարծիքով Վարդանիկը անկեղծորեն հնչեցնում է այն, ինչ շատերը քաղաքական դաշտում փաթեթավորում են` վերականգնենք և խորացնենք հարաբերությունները մեր բնական դաշնակցի հետ, լղոզված թեզի տակ։ Այդ միության վերականգնումը ցանկանում են դաշնակները, ՀԱԿ-ը, հանրապետականը, Քոչարյանը, Վանեցյանը, Կաթողիկոսը, Կարապետյանը և էլի շատերը։
Այդ պատճառով էլ նրանք ամեն օր կռվում են թուրքերի դեմ,ամեն տեղ թուրք են տեսնում,ցանկացած փոփոխություն բացատրում են թուրքերի թելադրանքով,չէ որ մենք Սյունիքը ,միջանցքը, Մեղրին արդեն տվել ենք թուրքերին և միայն վերոնշյալների շնորհիվ դեռ ոտները կախ են գցում և չեն վերցնում։
Այս ամենը պետք է մեզ վախի մեջ պահելու և Միության մեջ մտնելը հիմնավորելու համար։ Իսկ Վարդանիկը, ինչպես ասեցի, նրանց միջի ամենազնիվն է։
Հիշում եք վերջինս նախընտրական շրջանում ասում էր `իր ընտրվելու դեպքում Ռուսաստանը մեծ ներդրումներ կանի Գյումրիում։
Վարդանիկի խոսքի արժեքը ուղիղ այնքան է ,որքան ռուսական ներդրումները չափը Գյումրիում `նրա ընտրվելու հետո։
Բայց դա չի խամրեցնում նրա ազնվությունը։