Քաղաքացիակենտրոն լրատվություն
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները հանրապետության տարբեր մարզերում շարունակում են ապօրինի որսի դեմ ուղղված կանխարգելիչ միջոցառումները։ Այս մասին տեղեկացնում են ԲԸՏՄ-ից:
Արմավիրի մարզի Խանջյան գյուղի հարակից դաշտամիջյան տարածքում հայտնաբերվել է «լոր» տեսակի թռչնի ձայն վերարտադրող մարտկոցին միացված ձայնարձակիչ էլեկտրական սարք։
Արգելված որսագործիքն առգրավվել ու սահմանված կարգի համաձայն ոչնչացվել է։
Իրավախախտին հայտնաբերելու համար ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ։