Արսեն Թորոսյանը և Սալփի Ակարագյանը քննարկել են Հայաստանում կոխլեար իմպլանտ կրող անձանց խոսակցական պրոցեսորների փոխարինման գործընթացը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր հանդիպել է Հայկական միջազգային բժշկական հիմնադրամի տնօրեն Սալփի Ակարագյանին։ Այդ մասին հայտնում են ԱՍՀ նախարարությունից:


 

Հանդիպման ընթացքում քննարկվել են լսողության խնդիրներ ունեցող անձանց մատուցվող ծառայությունների արդյունավետությանն ու որակի բարելավմանն ուղղված աշխատանքները՝ մասնավորապես Հայաստանում կոխլեար իմպլանտացիայի և կոխլեար իմպլանտ կրող անձանց խոսակցական պրոցեսորների փոխարինման գործընթացը։


 

Դիտարկվել են նաև հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտում իրականացվող բարեփոխումները․ կարևորվել են վերջիններիս որակյալ աջակցող միջոցների տրամադրումն ու ներառական միջավայրի ապահովումը։