Քեթիի ոլորաններում կցորդիչով բեռնատարի քարշակի վրայից կոնտեյները պոկվել և հայտնվել է երթևեկելի գոտում

Սեպտեմբերի 23-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։


Ժամը 10։30-ի սահմաններում Վրաստանի Հանրապետության քաղաքացի 37-ամյա Լևան Կ․-ն իր վարած «Վոլվո» մակնիշի կցորդիչով բեռնատարով Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 32 կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի Քեթիի ոլորաններում, վարելու ընթացքում բեռնատարի քարշակի վրայից կոնտեյները ընկել և հայտնվել է երթևեկելի գոտում։  


Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, կոնտեյների ընկնելու հետևանքով տուժածներ չկան:


Դեպքի փաստով ՊԾ Շիրակի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։