Չինաստանն ու Ռուսաստանն են միություն կազմում, բա Հայաստանն իրանից ի՞նչ է ներկայացնում, որ միություն չկազմի։ Բայց անկախ Հայաստանի պետականությունը պաշտպանելով։ Եթե դրա համար որևիցե մեկը ինձ վատ բան կասի, ուրեմն ես իրան կասեմ՝ թուրքահպատակ շան տղա։ Էդքան բան։ Որևիցե մեկը գա, կանգնի դեմս դրա վերաբերյալ բան ասի, ես կզգամ, որ թուրքերի գործակալն է, թուրքերի աշխատողն է։
Սա Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մտքի հերթական գոհարն է։ Վերջինս չի նահանջում։ Ընտրվելու օրվանից ի վեր առաջ է տանում Հայաստանը Ռուսաստանի հետ միութենական պետություն կազմելու գաղափարը։ Ավելին՝ տեղական Լուկաշենկոյի ու Մարգարիտա Սիմոնյանների սիմբիոզը ուղիղ ասում է՝ Куда Денутся։ Այսինքն՝ ըստ նրա լոգիկայի՝ Ռուսաստանի հետ միութենական կազմավորման մեջ չմտնել նշանակում է ծառայել թուրքին։ Անկախ պետականության պաշտպանները, կողմնակիցները, անկախականները Վարդանիկի կարճ խելքով թրքահպատակ շան տղերք են։ Եվ ուրեմն այդ տրամաբանությամբ՝ բոլոր անկախականները, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, անկախության կողմնակիցները, էլ չասած դրա համար պայքարած ու գուցե զոհաբերություններ ունեցած մարդիկ բոլորը Վարդան Ղուկասյանին կարող են ասել ռուսահպատակ շան տղա ու թե՛ քաղաքական, թե՛ բարոյական, թե՛ Վարդան Ղուկասյանին ավելի հասկանալի լեզուներով պատասխան տալ ասածների համար ու հիմնավորել, որ Վարդան Ղուկասյանն ու իր նման մտածողները, ինչպես նաև նրան հովանավորողները՝ Ռոբերտ Քոչարյանից մինչև Սերժ Սարգսյան, ռուսահպատակ շան տղերք են։