Արման Աբովյանը կիսվել է ֆեյք լուրով. Հուսանք՝ պարոն Ծառուկյանը խորհուրդ կտա իր թիմակցին ավելի զգույշ լինել նման հարցերում

ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Մովսես Հարությունյանը սոցցանցի իր էջում գրել է


Արման Աբովյանը, չնայած մեր հերքումներին, իր տելեգրամ ալիքով կիսվել է պարոն Սիմոնյանին և իր եղբորը վերաբերող ֆեյք լուրով։


Հետաքրքիր է`


արդյո՞ք Արման Աբովյանը միտումնավոր է կիսվել ֆեյք լուրով,


արդյո՞ք Արման Աբովյանը սեփական նախաձեռնությամբ է կիսվել այդ նյութով,


արդյո՞ք Արման Աբովյանը, լինելով լրագրող-վերլուծաբան չի տիրապետում մեդիագրագիտության տարրական կանոններին,


արդյո՞ք ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը տեղյակ է իր թիմակցի վարքագծից, ով «ճ» կարգի նյութեր կիսելով է զբաղված։


Հուսանք` պարոն Ծառուկյանը խորհուրդ կտա իր թիմակցին ավելի զգույշ լինել նման հարցերում, այլապես հաջորդ տարի տեղի ունենալիք ընտրություններում նման «ճ» կարգի նյութեր տարածող թիմակիցները կարող են մեծ հարված հասցնել ԲՀԿ-ի վարկանիշին։