Մահվան ելքով վրաերթ՝ Կոմիտասի պողոտայում․ հետիոտնը տեղում մահացել է

Այսօր՝ սեպտեմբերի 23-ին` ժամը 21։25-ի սահմաններում Կոմիտասի պողոտայում՝ թիվ 38 շենքի դիմաց, ստորգետնյա անցման հարևանությամբ ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին, որից հետո տեղի է ունեցել մեկ այլ ավտոմեքենայի հետ բախում։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։


Վրաերթի ենթարկված քաղաքացին տեղում մահացել է։


Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և մահացածի ինքնությունը, ինչպես նաև դեպքի վայրում հայտնաբերված, բախված Nissan, Toyota և Audi մակնիշի ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։