Սերժ Սարգսյանը սուտ մատնություն է անում հայկական կողմի դեմ. Ռուբինյանը տեսանյութ է հրապարակել

ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ նշելով, որ դրանում Սերժ Սարգսյանը սուտ մատնություն է անում հայկական կողմի դեմ` վերջինիս մեղադրելով 44-օրյա պատերազմի ժամանակ «Կիրովաբադի» քաղաքացիական բնակչությանը հարվածելու համար:


«Քոչարյանի ու ԼՏՊ-ի հայտարարությունները սրանից նույնպես առանձնապես չեն տարբերվում»,- գրել է Ռուբինյանը:


Նշենք՝ հրապարակված հատվածում Սերժ Սարգսյանը պնդում է, թե հայկական կողմը թիրախավորել է ոչ թե Կիրովաբադի ռազմական թիրախները, այլ քաղաքացիական բնակչությանը և ըստ նրա, միայն դրանից հետո են եղել ադրբեջանական կողմից հարվածներ Ստեփանակերտի և Մարտունու քաղաքացիական ենթակառուցվածքներին: