Քաղաքացիակենտրոն լրատվություն
Վաղարշապատ խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Խորը ցավով տեղեկացա Փարաքար համայնքի Մերձավան բնակավայրում տեղի ունեցած ողբերգական դեպքի մասին, որի հետևանքով կյանքից անժամանակ հեռացել են Փարաքար համայնքի ղեկավար Վոլոդյա Գրիգորյանը և Կարեն Աբրահամյանը, իսկ մեկ անձ վիրավորվել է։
Սա անընդունելի ու խստագույնս դատապարտելի հանցագործություն է, որը ոչ միայն խլեց արժանի մարդկանց կյանք, այլև ծանր հարված հասցրեց մեր համայնքային համակարգին և հասարակական համերաշխությանը։
Իմ ցավակցություններն ու զորակցությունն եմ հայտնում Վոլոդյա Գրիգորյանի և Կարեն Աբրահամյանի ընտանիքներին, հարազատներին, գործընկերներին ու Փարաքարի բնակիչներին։
Վիրավորում ստացած անձին մաղթում եմ շուտափույթ և լիարժեք ապաքինում։