Սա պարզապես ընտրություն չէ․ սա մեր պետության լինել-չլինելու ճակատագրական հարցն է․ Վարդանյան

Երևանի ավագանու ՔՊ խմբակցության անդամ Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է

 

2026 թվականի խորհրդարանական ընտրությունները վճռորոշ են լինելու Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի համար։

 

Սա պարզապես ընտրություն չէ սա մեր պետության լինել-չլինելու ճակատագրական հարցն է։ Սա անկախությունը, խաղաղությունը և ինքնիշխանությունը պահելու կամ կորցնելու ընտրությունն է։ Սա հայ ժողովրդի պետություն ունենալու կամ ընդմիշտ պետություն կորցնելու ընտրությունն է։

 

Ռուսաստանը՝ իր գործակալական ցանցերով, տարիներով օլիգարխիկ կապիտալ կուտակած հայ «ռուսաստրուկներով», Հայաստանի իշխանությունը զավթած երեք մառազմատիկ նախկին նախագահներով, նրանց սեղանի փշրանքներից սնվողներով, լափամանից ու կերակրատաշտակից զրկվածներով, ինչպես նաև Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու անունը խայտառակած ու օկուպացրած կաթողիկոսով և նրա բանդայով, գործի է դնելու իր ողջ մեդիաբանակը։ Հարյուրավոր և հազարավոր ֆեյքեր, կեղծ էջեր ու «հավաստի աղբյուրներ» հնչեցնող «վերլուծաբաններ» կաշխատեն մի բան անելու համար՝ սերմանել կասկած, վախ, խուճապ , ատելություն և հուսահատություն։

 

Նրանք թիրախավորելու են բոլոր այն մարդկանց, ովքեր տարիներ շարունակ կանգնած են եղել քաղաքական առաջնագծում, երբեք չեն վախեցել իրենց վրա  հարվածներ վերցնելուց , այլ նաև հարվածներ են հասցրել ելույթներով, բանավեճերով, սուր գրառումներով, քննադատությամբ։ Նրանք՝ հանուն Հայաստանի և հայ ժողովրդի, պատրաստ են եղել վտանգի տակ դնել ոչ միայն սեփական համբավը, այլև ընտանիքի անվտանգությունը։ Այդ մարդկանց դեմ գործի են դրվելու կեղծիք, ստահոդ լուրեր, սադրանքներ։

 

Այս անգամ թշնամին փորձելու է նույնիսկ ամենաիշխանամետ քաղաքացու սրտում կասկածի սերմեր ցանել։ Եվ հենց այդտեղ է վճռորոշ դառնում յուրաքանչյուրիս քաղաքական իմունիտետը։


Ելքը մեկն է.

Ստուգել յուրաքանչյուր տեղեկատվության աղբյուրը։

Չընդունել «բարեկամի պատմած», «մամայի քրոջ հարևանի լսած» ինֆոն որպես ճշմարտություն։

Հետևել բացառապես պաշտոնական լրահոսին։

 

Հիշել՝ ամեն հորինված լուր, ամեն կեղծիք ծառայում է մեկ նպատակին՝ Հայաստանը նորից զրկել պետականությունից։

 

2026 թվականի ընտրություններին նժարի վրա դրված է ոչ թե մեկ կուսակցության հաջողությունը կամ մեկ անձի մանդատը։ Նժարի վրա դրված է յուրաքանչյուր հայ երեխայի ապագան, մեր ազգի ազատ ապրելու իրավունքը, ուստի

 

Մենք չունենք սխալվելու շանս։

Մենք չունենք թուլանալու շանս։

Մենք չունենք այս չարորակ ուռուցքը չարմատախիլ անելու շանս։

 

2026-ի ընտրությունները լինելու են պետություն ունենալու, խաղաղության մեջ ապրելու, պատերազմին ՈՉ ասելու մասին։

 

Ով կկանգնի Հայաստանի կողքին՝ նա կկանգնի հայ ժողովրդի գոյության կողքին։


Ով կկանգնի դրսի գործակալների կողքին՝ նա կկանգնի Հայաստանի կործանման կողքին։