Հայաստանում ընդդիմություն չկա, կան դիավաճառներ ու վշտի վաճառականներ․ Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.



Հայաստանում ընդդիմություն չկա, կան դիավաճառներ ու վշտի վաճառականներ։ 


Մարդկային կյանքը քարոզչական պաստառի ու մահը՝ քաղաքական կապիտալի վերածողներ կան։  


Զոհի հիշատակը շահարկողներ ու վիշտը քաղաքական սակարկության նյութ սարքողներ կան։  


Մահը դիվիդենտ սարքողներ ու զոհի հիշատակը պղծողներ կան։ 


Բայց ընդդիմություն չկա ․․․