Արմավիր-Երևան ճանապարհին մեքենաներ են բախվել. 5 տուժած է հոսպիտալացվել

Սեպտեմբերի 24-ին ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Արմավիր-Երևան ավտոճանապարհի 30 կմ հատվածում բախվել են «Ford Transit» մակնիշի և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս։


Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են 3-ը՝ «Արմավիր» բժշկական կենտրոն, 2-ը՝ «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։


Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: