Սպիտակ տան աշխատակիցները Օվալաձև կաբինետի մոտ ցուցադրել են ԱՄՆ նախագահների Փառքի ծառուղին՝ նրանց դիմանկարներով, սակայն Ջո Բայդենի պատկերի փոխարեն այնտեղ գտնվում է «ինքնգրիչի» լուսանկարը նրա ստորագրությամբ: Այս մասին հայտնում է ամերիկյան The Hill պարբերականը։
«Նոր
էքսպոզիցիայի լուսանկարները և տեսանյութերը, որոնք հրապարակել են Սպիտակ տան աշխատակիցներն ու սոցիալական ցանցերը,
ցուցադրում են ոսկե շրջանակներ՝ նախկին նախագահների դիմանկարներով։ Սակայն Բայդենի
փոխարեն Սպիտակ տունը շրջանակի մեջ էր վերցրել Բայդենի ստորագրությամբ «ինքնագրիչի»
լուսանկարը»,- գրում են լրագրողները։
Պարբերականը
նշում է, որ ԱՄՆ նախագահ Թրամփը և նրա դաշնակիցները ակնարկում են, որ Բայդենը միտումնավոր
է օգտագործել «ինքնագրիչ» (մեխանիզմ, որը թույլ է տալիս փաստաթղթեր ստորագրել
առանց մարդու անձնական մասնակցության): Այսպիսով, ներկայիս վարչակազմը հավատացնում
է, որ Բայդենը պաշտոնավարման ընթացքում կոգնիտիվ խանգարումներ է ունեցել, և, համապատասխանաբար,
նրա փոխարեն օգնականներն են կայացրել կարևոր որոշումներ (այդ թվում՝ ներում
շնորհելը), գրում է The Hill-ը:
Բայդենի ներկայացուցիչը
դեռևս չի արձագանքել դիմանկարի վերաբերյալ մեկնաբանություն տալու The Hill-ի
խնդրանքին։