Վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը

«Գազպրոմ Արմենիան» տեղեկացնում է, որ Հայաստան բնական գազի մատակարարումը վերսկսվել է:

«ՌԴ Ստավրոպոլի տարածաշրջանում՝ «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» մայրուղային գազատարի (DN 1400) վրա պլանային վերանորոգման աշխատանքներն ավարտվել են նախանշված ժամկետից շուտ և սեպտեմբերի 25-ին ժամը 13։00-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը»,- ասված է հաղորդագրությունում։