Զուտ փաստեր․ Որքան աշխատավարձ է ստացել «ՀԷՑ» ՓԲ Ընկերության նախկին Տնօրենների խորհրդի նախագահի տեղակալը

ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


Զուտ փաստեր.


«ՀԷՑ» ՓԲ Ընկերության նախկին Տնօրենների խորհրդի նախագահի տեղակալը (գործող՝ Նախագահը) 2017-2024թ.թ. ընթացքում ՀԷՑ-ի կողմից ստացել է ընդհանուր 396.198.663,00 (երեք հարյուր իննսունվեց միլիոն մեկ հարյուր իննսունութ հազար վեց հարյուր վաթսուներեք) ՀՀ դրամ աշխատավարձ՝ գրեթե 400մլն ՀՀ դրամ (հարկերը ներառյալ)։


Ըստ այդմ՝ 2017 թվականից մինչեւ 2024 թվականը ներառյալ (8 տարի անընդմեջ) տարեկան վարձատրությունը կազմել է 46.537.500,00 ՀՀ դրամից մինչեւ 53.362.488,00 ՀՀ դրամ (հարկերը ներառյալ):


Եւ արդյունքում, իհարկե, ՀԷՑ-ի բարձր ղեկավարության այս եւ մյուս նախկին եւ որոշ գործող ներկայացուցիչների աստղաբաշխական վարձատրություններն ուղղակի կամ անուղղակիորեն #Իրենց_ձեւով ներազդել է մեր ժողովրդի կողմից սպառվող էլեկտրաէներգիայի սակագնի վրա։


Նշենք, որ խոսքը վերաբերվում է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանին։