Միշտ հաճելի է շփվել իմ լավ ընկեր Մարգուս Ցահքնայի հետ. Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարարի գրառում է կատարել X հարթակում Էստոնիայի ԱԳ նախարարի հետ ունեցած շփումների վերաբերյալ.


 

«Միշտ հաճելի է շփվել իմ լավ ընկեր Մարգուս Ցահքնայի հետ:



Այս անգամ Նյու Յորքում մտքեր փոխանակեցինք ներկայիս մարտահրավերների և բազմակողմ հարթակներում մեր ակտիվ փոխգործակցության շուրջ:


 

Որպես ժողովրդավար և համախոհ գործընկերներ՝ մենք հանձնառու ենք շարունակել խորացնել Հայաստան-Էստոնիա երկկողմ գործընկերությունը՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարեկեցության»: