Շղթայական ավտովթար Երևանում. բախվել է 4 մեքենա

Սեպտեմբերի 25-ին շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:


Ժամը 12:10-ի սահմաններում Խորենացի փողոցում՝ Մետաքս թաղամասում՝ «Մետաքս Գոլդ»-ի դիմաց, բախվել են «Mustang», «BMW», «Opel», և «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները: 


Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: 


Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում են վարորդների ինքնությունները: 


Ըստ նախնական տեղեկությունների՝  վթարի մեղավորը եղել է «Mustang»-ը: