Հայաստանը ՄԱԳԱՏԷ-ի և գործընկեր երկրների հետ սերտ համագործակցությամբ կորոշի, թե որն է փոխարինման օպտիմալ տարբերակ ՀԱԷԿ–ի համար, որի շահագործման ժամկետը լրանում է 2036 թվականին: Այս մասին Մոսկվայում կայացած «Համաշխարհային ատոմային շաբաթ» միջազգային համաժողովի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ միջուկային էներգետիկան առանցքային դեր է խաղում կայուն և մաքուր էներգամատակարարմանապահովման գործում՝ նպաստելով ածխածնի երկօքսիդի արտանետումների նվազեցմանը և ցածր ածխաջրերի զարգացմանը: Թվային տեխնոլոգիաների և արհեստական բանականության լայն կիրառումը հանգեցնում են էլեկտրաէներգիայի սպառման զգալի աճի։ Սա, իր հերթին, մեծացնում է միջուկային էներգիայի՝ որպես կայուն և էկոլոգիապես մաքուր էներգիայի աղբյուրի նշանակությունը:
«Հաշվի առնելով այս նկատառումները՝ Հայաստանի կառավարությունը հաստատել է ԱԷԿ-ի՝ որպես երկրի էլեկտրաէներգետիկ հաշվեկշռի կարևորագույն բաղադրիչի պահպանման քաղաքականությունը։ԱյսօրՀայաստանի ամբողջ էլեկտրաէներգիայի մոտ 30 %-ն արտադրվում է ԱԷԿ-ում։ Կայանի անվտանգ շահագործումը Հայաստանի կառավարության համար ռազմավարական առաջնահերթությունէ և կենտրոնական դեր է խաղում մեր էներգետիկ անվտանգության ապահովման գործում», - ասել է Փաշինյանը:
Միևնույն ժամանակ, միջուկային էներգետիկայի ռազմավարական նշանակությունըիշխանությունների վրա հատուկ պատասխանատվություն է դնում ներկա և ապագա սերունդների առջև: Կառավարությունը, ըստ ՀՀ վարչապետի, գործադրում է բոլոր ջանքերը՝ պահպանելու Հայաստանի ԱԷԿ-ի շահագործման անվտանգության ամենաբարձր մակարդակը: