Վրաերթ Վանաձորում. 16-ամյա երեխան տեղափոխվել է բժշկական կենտրոն

Սեպտեմբերի 25-ին վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ 


Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 08։45-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում «Range Rover» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտն, Լոռու մարզի բնակիչ 16-ամյա Մ․ Ղ․-ին։



Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վիրավորին նախ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել, ապա տեղափոխել «Վանաձոր» բժշկական կենտրոն։


Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը։