Դիլիջանի թունելը երթևեկության համար փակ կլինի

Գծանշման եւ անվտանգության տարրերով կահավորման աշխատանքներով պայմանավորված՝ ժ. 00.00-ից մինչեւ վաղը առավոտյան ժ. 06.00 երթեւեկության համար փակ կլինի Դիլիջանի թունելը։


Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից՝ նշելով, որ աշխատանքները մեկնարկել են սեպտեմբերի 22-ին։


Մինչև 7 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող ավտոմոբիլները Դիլիջանի թունելը կարող են շրջանցել Սեմյոնովկա բնակավայրով։ 7 տոննայից ավելի և կցորդով տրանսպորտային միջոցների համար տվյալ ճանապարհը փակ է լինելու։