Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խոսնակ Նվեր Կոստանյանը ի պատասխան լրատվամիջոցների կողմից անօթևան քաղաքացի Քալաշ Քալաշյանի վերաբերյալ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն ուղղված հարցադրումների՝ տեղեկացնում է, որ նախարարության Միասնական սոցիալական ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ վերջինս շտապօգնությամբ տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Մաշկաբանության ազգային կենտրոն» և ներկայումս գտնվում է բժշկական վերահսկողության ներքո։
Կոստանյանը տեղեկացնում է նաև, որ Քալաշյանը ՄՍԾ աշխատակիցների ջանքերի արդյունքում համաձայնվել է բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխվել անօթևանների ժամանակավոր կացարան, որտեղ էլ կիրականացվի Քալաշյանի կարիքների համակողմանի գնահատումը՝ հավելելով նաև, որ նախկինում ևս Քալաշյանին առաջարկվել է տեղափոխվել կացարան, վերջինս, սակայն, հրաժարվել էր դրանից։