Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր ԱԺ-ում «Պատիվ ունեմ» խմբակցության որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ: Կքննարկվի խմբակցության ներկայացրած «Ազգային ճգնաժամի և կառավարման ձախողման մասին» ԱԺ հայտարարության նախագիծը։
ՊՈՒ-ի վարչապետի թեկնածու, Մասիսի
քաղաքապետ Դավիթ Համբարձումյանն էլ կոչ էր արել քաղաքացիներին, իր օրինակով, լսումների
ժամանակ հավաքվել ԱԺ շենքի մոտ։
Դավիթ Համբարձումյանն իհարկե
միայն կոչով չի սահմանափակվել։
Civic.am-ին Մասիս խոշորացված
համայնքի տարբեր բնակավայրերից ահազանգում են, որ Դավիթ Համբարձումյանը հրահանգ է իջեցրել,
և Մասիսի համայնքապետարանի ու համայնքապատկան մանկապարտեզների աշխատակիցներին հրահանգվել
է անպայման մասնակցել վերոնշյալ ակցիային։
Հասկանալի է՝ եթե ՀՀԿ-ն որևէ
միջոցառում կամ ակցիա է անցկացնում, այն չի կարող չուղեկցվել առանց հին բարքերի. միջոցառումներին
հրահանգով մարդկանց բերելու բարքերը նրանց մոտ մշտական բնույթ են կրում։