Քաղաքացիակենտրոն լրատվություն
Դա անլուրջ օրակարգ է, նման քաղաքական օրակարգ չկա, եթե դուրս գաք փողոցում մարդկանց հարցնեք, ինձ թվում է՝ բոլորի համար ակնհայտ կլինի։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 26–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը՝ անդրադառնալով նրան, որ այս պահին իմպիչմենտի թեմայով խորհրդարանական լսումներ են, արդյոք ՔՊ-ում կա մտադրություն միանալու այդ գործընթացին։
Նա բացառեց, որ ՔՊ-ից կմիանան այդ գործընթացին և Նիկոլ Փաշինյանին անակնկալ կմատուցեն՝ իմպիչմենթ հայտնելով. «Իհարկե բացառում եմ, որովհետև որևէ քաղաքական օրակարգ չկա վարչապետի դեմ իմպիչմենտի ինչ-որ պրոցես սկսելու։ Դա արհեստական ինչ-որ զբաղմունք է, գտել են, զբաղվում են։