Սեպտեմբերի 30-ին գումարվող հերթական նիստերի օրակարգում 14 նախագիծ է ընդգրկվել

Ազգային ժողովի խորհուրդը սեպտեմբերի 26-ին հրավիրել է արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը:


Քննարկվել և հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին ու սեպտեմբերի 30-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել են նաև հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը և տևողությունը:


Հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 14 հարց: