Մոլդովայի եվրոպամետ «Գործողություն և համերաշխություն» (PAS) իշխող կուսակցության առաջնորդ Իգոր Գրոսուն կարծում է, որ սեպտեմբերի 28-ի խորհրդարանական ընտրությունները քաղաքացիներին կանգնեցրել են պատերազմի և խաղաղության միջև ընտրության առաջ։ Նա այս մասին հայտարարել է Associated Press-ին տված հարցազրույցում։
Գրոսուի խոսքով՝ այս ընտրությունների արդյունքները
կորոշեն Մոլդովայի ապագան ոչ միայն հաջորդ չորս տարիների, այլև առաջիկա երկար տարիների
համար։
PAS
կուսակցությունը 2021 թվականից ի վեր ունի խորհրդարանական մեծամասնություն, սակայն
կիրակի օրվա ընտրություններում այն կորցնելու ռիսկ
կա։
Գրոսուն, որը նաև
խորհրդարանի խոսնակն է, հայտարարել է, որ կիրակի օրվա ընտրությունները այլևս ուղղակի
ընտրություն չեն Արևելքի և Արևմուտքի միջև, այլ ընտրություն են խաղաղության և
պատերազմի միջև. «Խաղաղությունը նշանակում է ԵՄ, իսկ պատերազմը՝ Ռուսաստան։
Իրավիճակը շատ սրվել է, շատ պարզեցված է դարձել»։
«Դրանք
գոյաբանական ընտրություններ են ճամփաբաժանին։ Միջին ուղի, միջին տարբերակ չկա»,-
հավելել է Մոլդովայի խորհրդարանի խոսնակը։
Գրոսուն ընդգծել
է, որ խաղադրույքները շատ բարձր են, քանի որ Ռուսաստանը, նրա խոսքով, կարող է
դանդաղեցնել կամ հնարավոր է՝ խափանել ԵՄ-ին միանալու Մոլդովայի ուղին։