Նիժնի Նովգորոդ-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Սամարայում

«Red Wings» ավիաընկերության Նիժնի Նովգորոդ-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Սամարայի օդանավակայանում։ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեից Sputnik Արմենիային հայտնել են, որ արտակարգ վայրէջքի պատճառը տեխնիկական խնդիրն է։


Նշենք, որ ըստ «Զվարթնոց» օդանավակայանի առցանց չվացուցակի՝ WZ-1347 չվերթն իրականացնող ինքնաթիռը Երևանում պետք է վայրէջք կատարեր սեպտեմբերի 26-ին՝ 22։40-ին, սակայն հիմա վայրէջքը նախատեսված է սեպտեմբերի 27-ին՝ 03։55-ին։


Քաղավիացիայից նշել են , որ չվերթը շուտով կիրականացվի։