Քաղաքացիակենտրոն լրատվություն
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը սեպտեմբերի 17-23-ը:
Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
🔹 Կենտրոնում՝ սեպտեմբերի 18-ին և 23-ին,
🔹 Շենգավիթում՝ սեպտեմբերի 21-23-ը,
🔹 Նոր Նորքում՝ չի գերազանցել,
🔹 Արաբկիրում՝ չի գերազանցել:
Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
🔹 Նոր Նորքում՝ սեպտեմբերի 17-ին, 19-21-ը և 23-ին,
🔹 Արաբկիրում՝ սեպտեմբերի 18-ին, 20-ին և 22-ին,
🔹 Շենգավիթում` սեպտեմբերի 23-ին,
🔹 Կենտրոնում՝ չի գերազանցել։
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։