Արարատ Միրզոյանը և Լիխտենշտեյնի ԱԳ նախարարն ընդգծել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության կարևորությունը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում հանդիպում է ունեցել Լիխտենշտեյնի փոխվարչապետ, արտաքին գործերի, շրջակա միջավայրի և մշակույթի նախարար Սաբինե Մոնաունի հետ։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։


Զրուցակիցներն ընդգծել են, որ Հայաստանին և Լիխտենշտեյնին միավորում են ընդհանուր արժեքներն ու հետաքրքրությունները՝ մարդու իրավունքների խթանում, ժողովրդավարական զարգացումը և միջազգային իրավական հարթակներում ակտիվ փոխգործակցություն։


Տարածաշրջանային փոխկապակցվածության ապահովման համատեքստում ընդգծվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության, հաղորդակցությունների ցանցի ընդլայնման կարևորությունը: Լիխտենշտեյնի ԱԳ նախարարը շնորհավորել է ՀՀ ԱԳ նախարարին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների կապակցությամբ։