Տիգրան Ավինյանը հանդիպել է անմահ հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հոր հետ. քննարկվել է «Հաղթանակ» զբոսայգում հիշատակի անկյուն ստեղծելու նախաձեռնությունը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է անմահ հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հոր՝ Արտակ Հովհաննիսյանի հետ։ Այս մասին քաղաքապետը հայտնել է սոցիալական ցանցի իր էջում.


«Հանդիպել եմ անմահ հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հոր՝ Արտակ Հովհաննիսյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկել ենք «Հաղթանակ» զբոսայգում Ալբերտի և մեր մյուս զոհված հերոսների հիշատակին նվիրված անկյուն ստեղծելու նախաձեռնությունը։ Առաջարկվող տարածքն արժանացել է հերոսի հոր հավանությանը։


Այս պահին աշխատանքներ են տարվում հիշատակի անկյան էսքիզային առաջարկները մշակելու ուղղությամբ, որոնք կներկայացվեն և կհամաձայնեցվեն հերոսի ընտանիքի հետ։


Կարևոր է, որ այս նախաձեռնությունն իրականացվի հարազատների հետ համատեղ քննարկումների և նրանց ցանկությունների հաշվառմամբ»,- գրել է Ավինյանը։