Եթե ընդունեն, լավ է, չեն ընդունի՝ լուծած կլինենք մի խնդիր՝ ՀՀ-ն կլինի առաջավոր ստանդարտներին համապատասխան երկիր. Փաշինյանը՝ ԵՄ անդամագրման մասին

Երբ ՀՀ-ն համապատասխանի ԵՄ ստանդարտներին, մեզ կամ կընդունեն ԵՄ անդամ, կամ չեն ընդունի։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի իր ելույթում:


«Եթե ընդունեն, լավ է, չեն ընդունի՝ լուծած կլինենք մի խնդիր՝ ՀՀ-ն կլինի ժամանակակից, առաջավոր ստանդարտներին համապատասխան երկիր»,- ասել է նա։