Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ադրբեջանի նախագահը տարբեր ամբիոններից խոսում է Հայաստանի իբր կապիտուլյացիայի մասին։ Ո՞րն է ահռելի պոզիտիվ բովանդակության պայմաններում օբյեկտիվ իրականության հետ կապ չունեցող ագրեսիվ ենթատեքստերի հոլովումը, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանին ելույթ ունենալով՝ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Դա մեզ ոչ մի միլիմետր չի շեղի ձեռք բերված խաղաղության նշանավորման և հռչակված պայմանավորվածությունների իրականացման գործելակերպից»,- նշել է Փաշինյանը։
Նա նաև անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքերին՝ նշելով․ «Ալիևը՝ այդ թվում այս ամբիոնից, օգտագործել է «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը, որը Վաշինգտոնում համաձայնեցված փաստաթղթերում չկա, ՀՀ-Ադրբեջան բանակցություններում և փաստաթղթերում երբեք չի եղել։