Կարևորում եմ «3+3» ձևաչափը, որը կարևոր հարթակ է նաև ՌԴ-ի հետ ավանդական երկխոսությունը զարգացնելու համար․Նիկոլ Փաշինյան

ՀՀ-ն դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Սաուդյան Արաբիայի և Պակիստանի հետ, ռազմավարական գործընկերություն՝ Չինաստանի հետ, քաղաքական և առևտրատնտեսական հարաբերություններ ունենք Հնդկաստանի հետ։  ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանին ելույթ ունենալով՝ ասել է  վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


«Իրանի և Վրաստանի հետ մեր երկխոսությունն ու եղբայրությունն ավելի տեսանելի է դառնում, որոնք չափազանց կարևոր են Հարավային Կովկասը խաղաղ, կայուն և զարգացող միջավայր տեսնելու համար։ 


Կարևորում եմ «3+3» ձևաչափը, որը կարևոր հարթակ է նաև ՌԴ-ի հետ ավանդական երկխոսությունը զարգացնելու համար, թեև երկկողմ ձևաչափով ակտիվ շփումներ ունենք»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։