«Հանուն հավասար իրավունքների կենտրոն» ՀԿ ղեկավար Գայանե Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Պատերազմի 5_րդ տարելիցին, բոլորիս համար վերջին հարյուրամյակի ամենածանր հետեւանքներն ունեցած այս օրը, վստահաբար, սրտհովանք կթվար Ալիեւին համարժեք պատասխան ելույթը, մեծ էր գայթակղությունը Ալիեւի ստերին ու մեղադրանքներին ուղիղ պատասխան տալու, բայց վարչապետի ելույթը շատ ավելի ճիշտ էր կառուցված` հստակ ուղերձով, կարեւոր շեշտադրումներով, բայց` չընկնելով պատասխան տալու ծուղակի մեջ։
Ալիեւի ստերին արձագանքել նույն մաղձով, որքան էլ դա ականջահաճո կլիներ, բոլորովին արդյունք չէր տալու, բայց բարձրաձայնվեց հիմնական մանիպուլյացիաները` Զանգեզուրի միջանցք եւ այլն։
Ալիեւն ունի ստրատեգիա` սուտն ու մեղադրանքները շարունակական կրկնելու, որին հայելային պատասխան ելույթը մարտավարական սխալ է, ներքաշվելու ենք նույն` իրեն ցանկալի խոսույթի մեջ։
Հիբրիդային այս սպառնալիքներին հակազդելու համար պետք է բազմաշերտ ու բազմակողմ դիվանագիտական աշխատանք, ուղերձները տեղ հասցնելու այլ մեթոդներ ու հարթակներ»։