Նիկոլ Փաշինյանը և Անտոնիու Գուտերեշը կարևորել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցելՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ:


Զրուցակիցները կարևորել են օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը և համոզմունք հայտնել, որ այն կնպաստի Հարավային Կովկասում կայունության ապահովմանն ու համագործակցության խթանմանը:


Զրուցակիցներն անդրադարձ են կատարել 2026 թվականի հոկտեմբերի 18-30-ը Հայաստանում անցկացվելիք ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի կազմակերպմանը և այդ ուղղությամբ համագործակցությանը վերաբերող հարցերի:


Մտքեր են փոխանակվել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ: