ՀՀ 3 քաղաքներում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը սեպտեմբերի 14-20-ը (2025թ․)։

 


«Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան.


 

-Վանաձոր քաղաքում՝


 

1․ Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ սեպտեմբերի 17-18-ը և 20-ին,

2․ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ սեպտեմբերի 18-20-ը,

3․ Հերացի փողոցի հարակից տարածք՝ սեպտեմբերի 17-ին,


 

-Արարատ քաղաքում՝ սեպտեմբերի 16-ին և 18-20-ը,


 

-Հրազդան քաղաքում՝ սեպտեմբերի 18-ին»,-հայտնում են կենտրոնից։