Կտրիճ Ներսիսյանի եղբորը՝ Եզրաս Ներսիսյանին Ուկրաինայում ավելացրել են «Միրոտվորեց»-ի տվյալների բազայում

Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբայր արքեպիսկոպոս Եզրասը (Ներսիսյան) ավելացվել է ուկրաինական ծայրահեղական «Միրոտվորեց» կայքի տվյալների բազայում, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։


Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ կայքի ստեղծողները մեղադրում են Եզրաս արքեպիսկոպոսին Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը խաթարելու փորձի, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնությանը հրապարակայնորեն աջակցելու մեջ։


«Միրոտվորեց» կայքը ստեղծվել է 2014 թվականին: Դրա նպատակն է բացահայտել և հրապարակել այն անձանց անձնական տվյալները, ովքեր ենթադրաբար սպառնում են Ուկրաինայի ազգային անվտանգությանը: Վերջին տարիներին «Միրոտվորեց»-ը սև ցուցակում է ներառել լրագրողներին, արվեստագետներին և քաղաքական գործիչներին, որոնք այցելել են Ղրիմ, Դոնբաս կամ այլ կերպ առաջացրել են կայքի ստեղծողների բացասական արձագանքը: