Քաղաքացիակենտրոն լրատվություն
Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 18:00-ի սահմաններում Զովունի-Եղվարդ ավտոճանապարհի Զովունիի վարչական տարածքում բախվել են «Toyota» և «Kia» մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
Բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե էլեկտրասյանը, ավտովերանորոգման կետի գովազդային վահանակին, իսկ ավտոմեքենայի մի քանի դետալներ ու քարի բեկորներ շպրտվել ու վնասել են ճանապարհին կայանված «Mercedes» մակնիշի ավտոմեքենան:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորի ինքնությունը: